Դատել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ նշանակում է սերունդներով մնալ հարյուրավոր օծյալների և Հայ Եկեղեցու անեծքի տակ

Դատել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ նշանակում է սերունդներով մնալ հարյուրավոր օծյալների և Հայ Եկեղեցու անեծքի տակ
ishkhanutyun.am Տեր Հարություն քահանա Ավագյանը Վեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատը համարում է Հայաստանի համար ամենավտանգավոր դատը։


 


«Իր Հայրենիքում, հայրենի հողի վրա, անօրեն կարգով դատել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ նշանակում է սերունդներով մնալ հարյուրավոր օծյալների և Հայ Եկեղեցու անեծքի տակ…


 


Այս շինծու դատավարությունը Հայաստանին կարող է բերել արհավիրք, խորացնել հասարակության պառակտումն ու հանգեցնել նոր զոհերի։


 


«Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»: Ղուկ. 23;34»,- նշել է Տեր Հարությունը։


 


Դատավոր Սերժ Ռուշանյանը որոշեց Վեհափառ Հայրապետի ու վեց Սրբազանների գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։


 


Դատավորը հայտարարեց, թե մտավախություն ունի, որ կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության, քանզի, ընդդատության խնդիր է տեսնում, ըստ այդմ, որոշեց գործն ուղարկել Երևանի դատարան։




Կարդացել են
3 անգամ

Leave a Comment