«Անշարժ գույքի ոլորտում աշխատող բրոքերները կամ գործակալները կլպում են մարդկանց փողերը»․ Վահան Բաբայան

«Անշարժ գույքի ոլորտում աշխատող բրոքերները կամ գործակալները կլպում են մարդկանց փողերը»․ Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բրոքերների միջնորդավճարները պետք է օրենքով կարգավորվի և կրճատվի․
Այսօր անշարժ գույքի ոլորտում աշխատող բրոքերները կամ գործակալները կլպում են մարդկանց փողերը՝ ընդամենը մեկ գործարքի համար վերցնելով տվյալ ամսվա վարձի մինիմում 50%-ը:
Երբ ընդամենը մեկ զանգով կամ մեկ այցելությամբ ձեռք է բերվում վարձակալության հանձնվող գույքը, նրանք աշխատում են մանկավարժի կամ բժշկի մեկ ամսվա աշխատավարձը մեկ րոպեում՝ որևէ դժվարություն չկրելով և չունենալով դրա համար ոչ մասնագիտացում, ոչ անցած ճանապարհ, ոչ էլ այնպիսի մատուցած ծառայություն, որ մարդիկ իրոք գոհ լինելով վճարեն այդ գումարը:
Երբ անում եք պրիմիտիվ հաշվարկ, որ տան կամ բնակարանի ամսվա արժեքը կրկնակի պետք է միանգամից կարողանաս վճարել, դրան մի հատ էլ գումարվում է տեղացի գործակալի տոկոսները:
Սոցիալական առումով այս բարձր գների առկայության մեջ սա իրոք մեծ տոկոս է մարդկանց համար և պետությունը պետք է կարգավորի նաև այս շուկան»։

Աղբյուրը`   Վահան Բաբայան

Leave a Comment