Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը վնասվածք է ստացել

Կազանի «Ռուբինի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն մկանային վնասվածք է ստացել։ Այս մասին հայտնել է ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Ֆրանկ Արտիգան, փոխանցում է armsport.am-ը:

Նոր վնասվածքը կարող է խանգարել Իվուին միանալ Հայաստանի ազգային հավաքականին առաջիկա հանդիպումներում։

Առողջական խնդիրների պատճառով կիսապաշտպանն արդեն բաց էր թողել ազգային թիմի այս տարվա երեք ընկերական խաղերը: Նրա ապաքինման ստույգ ժամկետները դեռևս անհայտ են:

Իվուն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 4 հանդիպման։

Leave a Comment