Թրամփը հայտարարել է Վենեսուելայի հետ պատմության մեջ ամենամեծ նավթային գործարքի կնքման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Վենեսուելայի հետ «աշխարհի պատմության մեջ ամենամեծ նավթային գործարքի» կնքման մասին։

«ԱՄՆ-ն հենց նոր Վենեսուելայի հետ ստորագրեց համաշխարհային պատմության մեջ ամենամեծ նավթային գործարքը», – գրել է նա Truth Social-ում։

Սպիտակ տան սեփականատերը պարզաբանել է, որ Վաշինգտոնը մեծամասնական վերահսկողություն է ստացել Վենեսուելայի ավելի քան 65 միլիարդ բարել ապացուցված նավթի պաշարների նկատմամբ։

Leave a Comment