Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը գլխավորել է «Ինտեր Մայամին»

Արգենտինացի մասնագետ Կիլի Գոնսալեսը նշանակվել է MLS-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ: 63-ամյա մարզիչը պաշտոնը կստանձնի առաջիկա օրերին՝ ԱՄՆ-ում աշխատանքի իրավունք ստանալուց հետո։ Մինչ այդ թիմը կշարունակի գլխավորել արգենտինացի Գիլիերմո Օյոսը։

Արգենտինայի հավաքականի ու իտալական «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Կիլի Գոնսալեսը 2020 թվականից է զբաղվում մարզչական աշխատանքով:

MLS-ի կանոնավոր առաջնությունում «Ինտեր Մայամին» 21 խաղից հետո 39 միավորով երկրորդ տեղում է Արևելյան կոնֆերենցիայում:

Leave a Comment