Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը։ Այս մասին գրել է Ապրելու Երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը․
«Սա հուսադրող ազդակ է, որ այն պայմաններում, երբ դատաիրավական համակարգը պարբերաբար օգտագործվում է գործող իշխանության նպատակների համար, համակարգում դեռ կան մարդիկ, ովքեր պատրաստ չեն իրենց խղճի և օրենքի հաշվին կատարել քաղաքական պատվեր։
Ես վստահ եմ, որ թեկուզ տարբեր պատրվակներով նման խայտառակ դատավարություններին մասնակիցը դառնալուց հրաժարվելը կդառնա օրինակելի պրակտիկա դատաիրավական համակարգի արժանավոր աշխատողների համար»: