Աննորմալ շոգը սպառնում է Ալպերի սառցադաշտերին՝ ռեկորդային հալեցմամբ

Աննորմալ շոգը սպառնում է Ալպերի սառցադաշտերին՝ ռեկորդային հալեցմամբ

Ալպերը 2026 թվականին կարող են բախվել սառցադաշտերի ռեկորդային հալեցման՝ անննորմալ շոգի հետևանքով։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2022 թվականի ամռանը, երբ Սահարայից քամիներով տեղափոխված ավազի փոշու պատճառով հալվել էր Ալպերի սառցադաշտերի շուրջ 6 տոկոսը։

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ աշնանը ջերմաստիճանը կարող է մնալ միջինից բարձր, և չի բացառվում նաև շոգի նոր ալիքը։ Նշվում է, որ այս ամռան ընթացքում Շվեյցարիայում կարող են ամբողջությամբ հալվել 30 ալպյան սառցադաշտեր։ Վերջին 50 տարիների ընթացքում այդ երկրում արդեն անհետացել է ավելի քան 1000 սառցադաշտ։ Մասնագետների հաշվարկներով՝ մինչև 2100 թվականը Ալպերը կարող են կորցնել իրենց սառցադաշտերի 97 տոկոսը։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ վերջին տարիներին կլիմայի տաքացումը լուրջ խնդիրներ է ստեղծում Ալպերի բազմաթիվ լեռնադահուկային հանգստավայրերի գործունեության համար։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment