
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ սեպտեմբերի 1-ին Բիշքեկում կայանալիք հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը կքննարկեն Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին՝ հաշվի առնելով Եվրամիությանը մերձենալու Երևանի ձգտումները։
Հանդիպումը տեղի կունենա Ղրղզստանում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում, որին կմասնակցի նաև ՌԴ նախագահը։
«Մոտավորապես պարզ է, թե ինչի մասին է լինելու խոսքը։ Մենք նախկինի պես պնդում ենք, որ Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության և միաժամանակ հսկայական օգուտներ ստանալ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունից։ Այս հարցը պետք է ինչ-որ կերպ հանգուցալուծվի, և նախագահն ու վարչապետն անկասկած կխոսեն այդ մասին»,- նշել է Ուշակովը։