Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն իր ղեկավարած թիմի կազմի հետ կապված պահանջներ այլևս չունի։
«Ինձ համար կազմն արդեն ամբողջական է, թեև տրանսֆերային պատուհանը դեռ բաց է։ Երբեք չգիտես, թե ինչ կարող է տեղի ունենալ։ Օրինակ՝ խաղացողը կարող է գալ և ասել, որ ցանկանում է հեռանալ, քանի որ դու նրան երկու խաղում անընդմեջ թողել ես պահեստայինների նստարանին։
Ես տեսնում եմ, որ բոլորը շատ ներգրավված են աշխատանքի մեջ, և թիմում մեծ միասնություն կա, բայց դա միշտ կարող է պատահել։ Ակումբի նախագահը կարող է զանգել և ասել անհավանական առաջարկ կա որևէ ֆուտբոլիստի համար։
Իմ պատկերացմամբ՝ թիմն ամբողջովին համալրված է, և ես ուժեղացման վերաբերյալ խնդրանքներ չունեմ։ Ես շատ գոհ եմ իմ ունեցած ֆուտբոլիստներից։ Եթե որևէ մեկը հիմա հեռանա, ես ուրախ չէի լինի։ Ես կցանկանայի պահել այս կազմը ամբողջ մրցաշրջանի ընթացքում», – Մոուրինյուի խոսքերը մեջբերում է «Ռեալի» կայքը։