Նեպալի զինված ուժերը փրկել են երկրի Ռասուվա շրջանում գտնվող հիդրոէլեկտրակայանի թունելում ավերիչ ջրհեղեղի հետևանքով արգելափակված 350 աշխատակցի, ավելի քան 100 մարդ դեռևս մնում է ներսում. այս մասին հայտնում է «Ռադիո Նեպալը»՝ վկայակոչելով երկրի զինվորականներին։
«Նեպալի բանակը փրկել է հիդրոէլեկտրակայանի թունելում արգելափակված 350 աշխատողի: Բանակի ստորաբաժանումները շարունակում են տարհանել ավելի քան 100 մարդու, որոնք, ենթադրաբար, դեռևս գտնվում են թունելի ներսում», – հայտնել են տեղական լրատվամիջոցները։
Չորեքշաբթի օրը Նեպալի լեռնային շրջաններում հոսող Բհոտե Կոշի գետի մեջ ջրի հսկայական հոսք է եղել։ Խոշոր ջրհեղեղը առաջացել է երկրաշարժի և դրան հաջորդած սողանքի հետևանքով։ Հինգշաբթի ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ սեյսմիկ ցնցումները պայմանավորված են եղել ոչ թե տեկտոնական ակտիվությամբ, այլ սառցադաշտի փլուզմամբ։ Վերջին տվյալներով՝ Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 547-ի։