Պաշտպանության նախարարը հետևել է ԱԹՍ-ների ստորաբաժանումների վարժանքներին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցիալական ցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ դիտել է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ստորաբաժանումների պարապմունքը։

Նախարարի կողմից իրականացվող այս դիտարկումներն ու անակնկալ ստուգայցերը զորամասեր կրում են շարունակական բնույթ։ Դրանց նպատակն է անձամբ ծանոթանալ զինծառայողների մարտավարական պատրաստությանը, սահմանված օրվա կարգացուցակի կատարմանը և ստորաբաժանումների կառավարման արդյունավետությանը:

Leave a Comment