Ուկրաինան ձմռանն ընդառաջ բավարար գազ է կուտակել

Ուկրաինան ձմռանն ընդառաջ բավարար գազ է կուտակել

Ուկրաինան ժամկետից շուտ կուտակել է 2026/2027 թվականների ջեռուցման շրջանի բազային սցենարի համար անհրաժեշտ գազի ծավալը։ Ստորգետնյա պահեստարաններում արդեն կա 14,6 միլիարդ խորանարդ մետր գազ. հայտնել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Դենիս Շմիգալը՝ հավելելով, որ թիրախային ցուցանիշին հաջողվել է հասնել նախատեսվածից մեկ ամիս շուտ։

«Ուկրաինան կուտակել է ձմեռն անցկացնելու բազային սցենարի համար անհրաժեշտ գազը»,- հայտարարել է Շմիգալը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ պաշարը հաջողվել է ձևավորել ուկրաինական արդյունահանող ընկերությունների, Ուկրաինայի ԳՏՀ (Գազատրանսպորտային համակարգի) օպերատորի, «Նաֆտոգազի» և վառելիքաէներգետիկ համալիրի աշխատակիցների աշխատանքի շնորհիվ։

«Ինչ վերաբերում է գազի պաշարներին, մենք պատրաստ ենք 2026/2027 աշնանային-ձմեռային շրջանին։ Շարունակում ենք աշխատանքը մյուս ուղղություններով»,- ընդգծել է նախարարը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment