66:64. ռեկորդային հաշիվ վոլեյբոլում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Վոլեյբոլի տղամարդկանց Իտալիայի և Գերմանիայի հավաքականները մեկ սեթի տևողության ռեկորդ են սահմանել: Իտալիայում կայացած FIPAV Cup Men Elite ընկերական մրցաշարի խաղում 3:2 հաշվով հաղթել են տանտերերը: Առաջին սեթը տևել է 1 ժամ 29 րոպե և ավարտվել է գերմանացիների հաղթանակով՝ 66:64 հաշվով (խաղարկվել է 130 միավոր):

Վոլեյբոլում մեկ սեթի տևողության նախորդ ռեկորդը գրանցվել էր այս տարվա հունիսի 28-ին: Արգենտինայի ու Լեհաստանի հավաքականները 62 րոպեում գրանցել էին 50:48 հաշիվը:

Leave a Comment