«Մուլտի տաբակ»-ը պետությանը վերականգնել է 338,5 միլիոնի վնասը․ ՔԿ – armeniatoday.am

«Բարգավաճ Հայաստան» կուակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պտկանող ծխախոտային արտադրատեսակներ արտադրող «Մուլտի տաբակ» ընկերությունը պետական բյուջե է վերականգնել առանձնապես խոշոր չափերի հասնող 338 մլն 525 հազար դրամի չափով պատճառված վնասը, հայտնել է ՔԿ-ն։

Ըստ ՔԿ վարկածի՝ ընկերությունը Հայաստանի Հանրապետության տարածքում իրացրել է սպիտակ տուփերով, առանց որևէ պարտադիր մակնշման ծխախոտային արտադրանք։

Նշված գործողությունների հետևանքով ընկերությունը խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց։ ՔԿ-ն պարզաբանել է, որ խախտումներն արձանագրվել են 2023-2024 թվականների ընթացքում։

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ նախաքննությունը շարունակվում է։

Leave a Comment