Հայաստանի հավաքականների կազմերը շախմատի Համաշխարհային օլիմպիադայում

Շախմատի միջազգային ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը ներկայացրել է շախմատի Հայաստանի հավաքականների կազմերը, որոնք կմասնակցեն 2026թ․ Համաշխարհային օլիմպիադային։

Հայաստանի տղամարդկանց հավաքականում ընդրկված են Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը։ Մարզիչն է Արման Փաշիկյանը։

Կանանց ահավաքականում են Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը։ Մարզիչն է Զավեն Անդրիասյանը:

Օլիմպիադան կանցկացվի սեպտեմբերի 16-ից 27-ը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում։

Leave a Comment