Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) սկսել է աշխարհում բոլորովին նոր կերպ ընկալվել և մեծ հետաքրքրություն է առաջացնում բազմաթիվ երկրների շրջանում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ…
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) սկսել է աշխարհում բոլորովին նոր կերպ ընկալվել և մեծ հետաքրքրություն է առաջացնում բազմաթիվ երկրների շրջանում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«ԵԱՏՄ-ն աշխարհում սկսում է բոլորովին նոր կերպ ընկալվել։ Մենք հետաքրքրություն ենք տեսնում նաև ՄԱԿ-ի կողմից։ Հետաքրքրություն ենք տեսնում ԱՍԵԱՆ-ի անդամ պետությունների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից։ Հնդկաստանի հետ բանակցություններ ենք վարում, իսկ Ինդոնեզիայի՝ Հարավարևելյան Ասիայի խոշորագույն տնտեսության հետ, համաձայնագիր ենք ստորագրել»,- ասել է Օվերչուկը։
ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ այս ամենը վկայում է Եվրասիայի խաղաղ զարգացմանը ԵԱՏՄ-ի ձգտման մասին։
«Այս ամենն ապացուցում է, որ մենք ձգտում ենք, որպեսզի Եվրասիայում մարդկանց կյանքն իսկապես ավելի որակյալ և ավելի լավ դառնա։ Եվ, իհարկե, նաև Ռուսաստանում»,- ասել է Օվերչուկը։