Դպրոցական դասագրքերի համար ծնողները 3000 դրամի չափով սոցիալական կրեդիտ կստանան. Անդրեասյան

Համընդհանուր եկամուտների հայտարարագրման համակարգի շրջանակում ծնողները դպրոցական դասագրքերի համար 3000 դրամի չափով սոցիալական կրեդիտ ստանալու հնարավորության կունենան: Հնարավորությունից կարող են օգտվել ավելի քան 300 հազար երեխաների ծնողներ։

Այս մասին հայտնեց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հիշեցնելով, որ տարրական դասարանների աշակերտների համար դասագրքերն ամբողջությամբ անվճար տրամադրվում են պետության կողմից։

«Նշեմ որ սոցիալական կրեդիտի այս ծրագիրը բերել է նրան, որ, ըստ էության, 5-րդ և 6-րդ դասարաններում սոցիալական կրեդիտի չափը համադրելի է վարձավճարի հետ և կարելի է ասել, որ դասագրքերի վարձավճարը զրոյանում է: Հավելեմ, որ դասագրքերի գնման ոլորտում կարգի և մրցակցային քաղաքականության փոփոխությունից հետո դրանց արժեքը միջինը նվազել է 26 տոկոսով։ Մնացած դասարաններում դասագրքերի վարձավճարները նվազել է ավելի քան 66 տոկոսով»,- ասաց Անդրեասյանը:

Նախարարը ծնողներին կոչ արեց չմոռանալ մասնակցել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգին, քանի որ դրա միջոցով նրանք կարող են հետ ստանալ դասագրքերի համար վճարված գումարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment