
Մենք ոչ թե պետք է կրճատենք, ձեւափոխենք պատմության ուսուցումը, այլ հակառակը` դա պետք է իրականացնենք էլ ավելի մանրակրկիտ, այսօր հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Ըստ նախարարի՝ «Հայոց պատմություն» առարկայի անունը «Հայաստանի պատմության» վերափոխելուց հետո մեր պատմությանը պետք է նայենք Հայաստանի Հանրապետության դիրքերից։
«Պետք է կարողանանք վերլուծել մեր պատմությունը` տեսնելով, թե ինչպես են դրա տարբեր դրվագները դեր խաղացել պետականության կորստի կամ պետականության ամրապնդման համար։ Ու սա ինչո՞ւ է կարեւոր, որպեսզի մեր յուրաքանչյուր աշակերտ այսօր գիտակցելով, որ պետությունը ու պետականությունը մեր համար բարձրագույն արժեք են, կարողանա մեր պատմական դրվագների հիմքով նաեւ հասկանալ` ինչ զուգահեռներ կարող է տանել, ինչպիսի համադրումներ կարող է տանել եւ այսօր էլ որպես այս երկրի քաղաքացի, իր պետության շահերը գիտակցելով կարողանա նաեւ պաշտպանել դրանք»,- նշել է ԿԳՄՍ նախարարը։