Իրանը պնդում է, որ իր զենքի 90 տոկոսը արտադրում է երկրի ներսում

Իրանն իր զենքի և զինամթերքի 90%-ն արտադրում է երկրի ներսում, հայտարարել է պաշտպանության նախարարության խոսնակ Ռեզա Թալայնիկը։

«Մենք երկրի ներսում արտադրում ենք հազարից ավելի տեսակի զենք, սարքավորումներ և զինամթերք։ Մեր արտադրությունը երկրի՝ հեղափոխությունից առաջ արտաքին արտադրությունից 90 տոկոս կախվածությունը վերածել է 90 տոկոս ինքնաբավության», – Թալայնիկի խոսքերն է մեջբերում IRNA-ն։

Թալայնիկը նախկինում հայտնել էր, որ Իրանը մեկ տարվա ընթացքում կրկնապատկել է պաշտպանական զենքի և սարքավորումների արտադրությունը։

Leave a Comment