ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սլավիկ Սարգսյանին վերանշանակել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ կառավարության e-gov.am էլեկտրոնային հարթակից։
Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սլավիկ Սարգսյանին վերանշանակել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում: