Գևորգ Մանթաշյանը նշանակվել է ԲՏԱ նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Մեկ այլ որոշմամբ՝ Գևորգ Մանթաշյանը նշանակվել է ԲՏԱ նախարարի տեղակալ։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ կառավարության e-gov.am էլեկտրոնային հարթակից։

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Մանթաշյանին ազատել զբաղեցրած պաշտոնից:

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Մանթաշյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ:

Leave a Comment