Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին Նիկոլ Փաշինյանն ազատել է պաշտոնից:
Հիշեցնենք, որ Փաշինյանի որոշմամբ մի շարք գերատեսչությունների նախարարներ և փոխնախարարներ են վերանշանակվել:
Վարչապետի որոշումներով՝ պաշտպանության նախարարի տեղակալների պաշտոններում վերանշանակվել են Հրաչյա Սարգսյանը, Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանին վերանշանակել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում»,- նշվում է որոշման մեջ։ Մեկ այլ որոշմամբ՝ Արման Սարգսյանը նույնպես վերանշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնակատար Արման Սարգսյանին վերանշանակել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում»։ Վարչապետի թիվ N 762-Ա որոշմամբ՝ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում վերանշանակվել է նաև Կարեն Բրուտյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնակատար Կարեն Բրուտյանին վերանշանակել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ծովինար Թադևոսյանը վերանշանակվել է Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով` Քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ծովինար Թադևոսյանին վերանշանակել քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում»,- ասվում է որոշման մեջ: