Փոփոխություններ Էկոնոմիկայի նախարարությունում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով կադրային փոփոխություններ են կատարվել Էկոնոմիկայի նախարարությունում։ Արման Խոջոյանը վերանշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում։ Մեկ այլ որոշմամբ՝…

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով կադրային փոփոխություններ են կատարվել Էկոնոմիկայի նախարարությունում։

Արման Խոջոյանը վերանշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում։

Մեկ այլ որոշմամբ՝ էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Սարգսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասվում է վարչապետի որոշման մեջ։

Leave a Comment