Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ ֆուտզալի ՉԼ-ում

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Յունիսպորտը» Չեմպիոնների լիգայի նախնական փուլի E խմբի երկրորդ տուրում մրցեց իսլանդական «Ռեյկյավիկի» հետ ու վստահ հաղթանակի հասավ 14:1 հաշվով:

Առաջին տուրում «Յունիսպորտը» 5:1 հաշվով հաղթել էր էստոնական «Տալինին»:

Խմբային փուլի վերջին տուրում Հայաստանի չեմպիոնն օգոստոսի 29-ին կմրցի գերմանական «Վայլիմդորֆի» հետ, որը նույնպես տարել է երկու հաղթանակ և ունի 6 միավոր:

Leave a Comment