WSJ․ ԱՄՆ-ը մտադիր չէ վերականգնել Իրանի հետ հուշագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր չէ վերադառնալ Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի դրույթներին, գրում է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ պարբերականի՝ ԱՄՆ նախագահն այլևս շահագրգռված չէ հուշագրի վերականգնմամբ։ Պարբերականի տեղեկություններով՝ ամերիկյան իշխանություններն այժմ կենտրոնացած են Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումն ուժեղացնելու վրա։

ԱՄՆ-Իրան բանակցություններում միջնորդները փորձում են համոզել Թեհրանին մեղմել Վաշինգտոնի հետ համաձայնագրի վերաբերյալ իր պահանջները՝ նախազգուշացնելով, որ հակառակ դեպքում ԱՄՆ-ը կհրաժարվի հուշագրի դրույթներից։ Նշվում է, որ Պակիստանի բանակի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրի՝ այս շաբաթ Իրան կատարած այցը էական առաջընթաց չի ապահովել։

Արաբական երկրների ներկայացուցիչները հույս ունեն դիվանագիտական գործընթացի վերսկսման վրա՝ մտավախություն ունենալով, որ Իրանը կարող է ռազմական միջոցներով պատասխանել ԱՄՆ-ի կողմից Իսլամական Հանրապետության նկատմամբ տնտեսական ճնշման արշավին։

Leave a Comment