ԱՄՆ իշխանությունները Օնտարիո լիճը վերանվանում են «Ամերիկա» լիճ, և որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք Օնտարիո լիճը վերանվանում ենք «Ամերիկա» լիճ։ Սա ուժի մեջ է մտնում անմիջապես՝ հենց այն պահին, երբ ես ստորագրում եմ այս հրամանագիրը»,- լրագրողներին ասել է նա Սպիտակ տանը՝ փաստաթուղթը ստորագրելով մամուլի ներկայացուցիչների ներկայությամբ։
Նրա խոսքով՝ նման վերանվանման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն արդեն լրացված են։ «Մենք ծանուցել ենք տարբեր մարդկանց, որոնց պետք էր ծանուցել։ Այսպիսով, մենք արել ենք այն ամենը, ինչ անհրաժեշտ էր, և այս պահից այն պաշտոնապես ուժի մեջ է»,- հավելել է նա։