Իրանը շարունակում է նավթ վաճառել՝ չնայած ԱՄՆ-ի կողմից իրականացվող ծովային շրջափակմանը, հայտարարել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեջադը։
«Այս պահի դրությամբ նավթի վաճառքը շարունակվում է մեր տարածքային ջրերից դուրս՝ դրանցից բավականին հեռու, և հասնում է գնորդներին», — հայտնել է նավթի նախարարը իրանական «Ջամարան» լրատվական պորտալին։
Միաժամանակ նախարարը նշել է, որ շրջափակման վերսկսումից հետո վաճառքի ծավալները նվազել են։ Սակայն նա լրացուցիչ մանրամասներ չի հայտնել՝ նշելով, որ «հակառակորդը» կարող է չարաշահել այդ տեղեկատվությունը։
Ավելի վաղ Իրանի Կենտրոնական բանկի ղեկավարը հայտարարել էր, որ տարածաշրջանում տիրող իրավիճակի պատճառով իրանական նավթի արտահանումը գործնականում դադարել էր։