Բրիտանիայում առաջին անգամ ուղեղի վիրահատություն է իրականացվել ԱԲ-ի օգնությամբ

Մեծ Բրիտանիայում 48-ամյա Ռիս Հիբերտի գլխուղեղից հեռացվել է 11 մմ բարորակ ուռուցք, որը ճնշում էր տեսողական նյարդերը և կարող էր հանգեցնել տեսողության կորստի։ Վիրահատության ընթացքում արհեստական…

Մեծ Բրիտանիայում 48-ամյա Ռիս Հիբերտի գլխուղեղից հեռացվել է 11 մմ բարորակ ուռուցք, որը ճնշում էր տեսողական նյարդերը և կարող էր հանգեցնել տեսողության կորստի։

Վիրահատության ընթացքում արհեստական բանականությունն իրական ժամանակում վերլուծել է էնդոսկոպի տեսագրությունը, հետևել վիրաբուժական գործիքներին և ցույց տվել թաքնված անոթների ու նյարդերի հավանական տեղակայումը՝ օգնելով բժիշկներին ընտրել ավելի անվտանգ ճանապարհ։

Բոլոր որոշումները, սակայն, ընդունել է վիրաբույժը․ ԱԲ-ն միայն օգնականի դեր է կատարել։

Վիրահատությունից հետո տղամարդու տեսողությունը զգալիորեն բարելավվել է։ Այժմ մասնագետները պատրաստվում են համակարգի ավելի լայն փորձարկումների՝ ապագայում ստեղծելու յուրատեսակ «ChatGPT վիրաբույժների համար»։

Leave a Comment