Երեք նախարարության անվանափոխության մասին նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագիծը ստացել է 63 կողմ, 33 դեմ, 0 ձեռնպահ ձայն:

Հիշեցնենք՝ առաջարկվում է վերանվանել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ այն դարձնելով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանվանել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն, իսկ Արտաքին գործերի նախարարությունը վերանվանել՝ դարձնելով Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն:

 

Leave a Comment