
Վերնագիրը մեկ բան է, որոշումները՝ այլ. այսպես է վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների՝ Հայաստանի տնտեսության վրա ազդեցության մասին հարցին։
Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում վարչապետը նշել է, որ գործընթացը ծավալուն է, Հայաստանը այն վերլուծում է՝ «այդ թվում` մեր գործընկերների միջազգային աջակցությամբ»։
«Այդ փաստաթղթերը շատ ծավալուն և տեխնիկական բնույթ ունեն։ Նախ՝ պետք է դա փորձագիտական վերլուծության ենթարկել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նախկին փորձը նկատի ունենալով՝ կառավարության ղեկավարը նշել է, որ կան նրբություններ կան, որ նաև փոխվում են ընդհանուր մոտեցումը։
«Սա աշխատանքային պրոցես է, որը շարունակաբար պետք է տեղի ունենա»,- ասել է նա։