Պետական դավաճանության համար 4 անձ է դատապարտվել՝ 15-16 տարի պատժաժամկետով

2025-2026 թվականներին պետական դավաճանության հանցանքի կատարման համար (Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մաս) կայացվել է 4 դատավճիռ։ Այս մասին հայտնում է գլխավոր դատախազությունը։

Մասնավորապես՝

  1. 2025 թվականի դեկտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից կայացված դատավճռով անձը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ նշանակվել է 15 տարի ժամկետով ազատազրկում, ինչպես նաև որպես լրացուցիչ պատիժ՝ զինվորական կոչումից զրկում։
  2. 2026 թվականի մարտի 3-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից կայացված դատավճռով անձը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ նշանակվել է 15 տարի ժամկետով ազատազրկում։
  3. 2026 թվականի մարտի 10-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից կայացված դատավճռով անձը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ նշանակվել է 15 տարի ժամկետով ազատազրկում։
  4. 2026 թվականի հունիսի 26-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից կայացված դատավճռով անձը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ նշանակվել է 16 տարի ժամկետով ազատազրկում, ինչպես նաև գույքի բռնագրավում՝ ավելի քան 20000 ԱՄՆ դոլարի չափով։

Այսպիսով, նշված ժամանակահատվածում պետական դավաճանության համար մեղավոր ճանաչված 4 անձանց նկատմամբ դատարանների կողմից նշանակվել է 15-16 տարի ժամկետով ազատազրկում, որոնցից մեկ դեպքում կիրառվել է զինվորական կոչումից զրկում, իսկ մեկ դեպքում՝ գույքի բռնագրավում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment