Մահացել է ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը — Հայաստանի Հանրային Ռադիո

80 տարեկանում մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ, ռեժիսոր Հրաչյա Գասպարյանը։

Նա իր ստեղծագործական կյանքն սկսել է Գյումրիի դրամատիկական թատրոնից, մոտ 18 տարի եղել է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի ռեժիսոր։ 1992 թվականից եղել է Համազգային թատրոնի ռեժիսորը, մեկ տարի անց՝ գլխավոր ռեժիսորը։

Հրաչյա Գասպարյանը երկար տարիներ դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, իսկ 2006- 2011 թվականներին եղել է կրթօջախի ռեկտորը։

Leave a Comment