Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո





Երգչուհի Սիրուշոն գրում է․

«Շնորհակալ եմ բոլորին՝ ծանոթներին ու անծանոթներին: Երբեմն մտածում եմ, որ մարդիկ ամեն ինչի հանդեպ անտարբեր են դարձել, հետո տեսնում եմ արձագանքն ու վերաբերմունքը և հասկանում, որ այդպես չէ: 

Չեմ ուզում ձեզ ցավակցել ոչ իմ զգացածով, ոչ երեխաներիս զգացածով: Հոգնել եմ ուղղակի. Թերևս՝ այսքանը: Շնորհակալ եմ, որ այսքան շատ սրտացավ մարդ կա:

Երկրի վարչապետը սպառնում է՝ ասելով, որ ունեցվածքից կզրկի ինձ, մեզ, երեխաներիս:

Իմ կյանքի արժեքները ունեցվածքով ոչ սկսվում են, ոչ ավարտվում: Ինձ դրանով վախեցնելն անիմաստ է: Աշխատում եմ 7- 8 տարեկանից: Ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ:

Իմ փոխարեն ոչ գրում ես, ոչ ստեղծագործում: Միայն քանդում ես ու փչացնում:

Իմ գենը հայկական է: Վանքս էլ քանդես՝ ուրիշ տեղ կկառուցեմ»:



Leave a Comment