Ցանկալի է, որ Հայաստանը կեղծավոր քաղաքականություն չվարի․ Վոլոդին

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանին կոչ է արել «կեղծավոր քաղաքականություն» չվարել և հստակ կողմնորոշվել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև։ Այս մասին նա…

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանին կոչ է արել «կեղծավոր քաղաքականություն» չվարել և հստակ կողմնորոշվել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև։ Այս մասին նա հայտարարել է «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։

Վոլոդինի խոսքով՝ Հայաստանը շարունակում է օգտվել ԵԱՏՄ-ի հնարավորություններից՝ միաժամանակ ընդունելով Եվրամիությանն անդամակցելու մտադրության մասին օրենք։ Նա նման դիրքորոշումը որակել է ցինիկ և սխալ՝ Հայաստանի իշխանություններին առաջարկելով բացահայտ հայտարարել իրենց ընտրության մասին։

«Ցանկալի է, որ Հայաստանը կեղծավոր քաղաքականություն չվարի։ […] Վերցրեք ու ասեք՝ գնում եք Եվրամիությո՞ւն։ Գնացեք։ Այդ դեպքում այստեղ արտոնություններից օգտվել պետք չէ»,- հայտարարել է Վոլոդինը։

Ավելի վաղ Կրեմլում ևս անդրադարձել էին ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի մտադրությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ այդ ճանապարհին Երևանը ԵԱՏՄ շրջանակում կբախվի օրենսդրական լուրջ հակասությունների։ Նրա խոսքով՝ դա կարող է վնասել հենց Հայաստանին։

Leave a Comment