Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը (նախագահությամբ դատավոր Ս. Դադոյանի) ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ռ.Ք.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը,– հայտնել է նա։

Ռոբերտ Քոչարյանը Հակակոռուպցիոն դատարանից երեկ կրկին տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննությունը շարունակվել էր առանց նրա ներկայության։

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար: 

facebook sharing button
messenger sharing button
twitter sharing button
telegram sharing button
pinterest sharing button
sharethis sharing button

Leave a Comment