Միացյալ Նահանգները ստիպում է Իրանի հետ պատերազմին չմասնակցող երկրներին զբաղվել «տնտեսական ահաբեկչությամբ» Թեհրանի դեմ։ ՄԱԿ-ը պետք է պահանջի, որ Վաշինգտոնը դադարեցնի դա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Նախարարը նամակ է հղել ՄԱԿ -ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և կազմակերպության անդամներին։
Արաղչիի խոսքով՝ ԱՄՆ-ն չի կարողացել հասնել իր նպատակներին 2025 և 2026 թվականների Իրանի դեմ հակամարտությունների ժամանակ, ինչպես նաև ներգրավել այլ երկրների՝ իրանական կողմի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար։
«ԱՄՆ-ն այնուհետև որոշեց հետապնդել նույն անօրինական նպատակը, այն է՝ հարկադրել անկախ պետություններին հրաժարվել ագրեսիայի գործողությանը չմասնակցելու իրենց մտածված որոշումից և ճնշման միջոցով ներգրավել նրանց տնտեսական ահաբեկչության գործողության մեջ», – ասել է Արաղչին իր Telegram ալիքում հրապարակված նամակում։