
Ներգաղթային վիզայի գործում ընտանիքի անդամ (derivative) են համարվում գլխավոր դիմորդի ամուսինը, կինը և 21 տարեկանը չլրացած չամուսնացած երեխան։

Ընտանիքի անդամները ներգաղթային վիզայի համար կարող են դիմել հիմնական դիմորդի հետ միասին։

Ընտանիքի անդամները պետք է լրացնեն պահանջվող դիմումի ձևերը, հավաքագրեն քաղաքացիական փաստաթղթերը, կատարեն պահանջվող վճարները և անցնեն բժշկական հետազոտություն։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։