Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ Իրանի հետ իր շփումների ընթացքում բացահայտվել են միջուկային ոլորտի հիմնական խնդիրները, որոնց լուծման համար երկու կողմերը համատեղ կաշխատեն։
Գրոսսին ասել է, որ առաջընթացը ձեռք է բերվել ԱՄՆ հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների, Իրանի ներկայացուցիչների միջև շփումների ընթացքում։
«Կարծում եմ՝ մեզ հաջողվել է բացահայտել այն խնդիրներն ու ոլորտները, որտեղ մենք կաշխատենք միասին, որպեսզի երբ ժամանակը գա, իսկ մենք բոլորս հուսով ենք, որ դա շուտով կլինի, կարողանանք լուծել այս գլուխը», – ասել է Գրոսսին Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում։