Խորհրդարանը հաստատեց կառավարության հնգամյա ծրագիրը: Եթե ընդհանուր առմամբ ամփոփենք ծրագրի խորհրդարանական քննարկումը, տպավորությունն այն է, որ այս անգամ թվային ցուցանիշներն ու տնտեսական թիրախները որոշ չափով երկրորդ պլան էին մղվել, իսկ առաջին գծում արտաքին քաղաքականությունն էր։ Այդուհանդերձ, ծրագրի տնտեսական հատվածը բազմաթիվ հարցեր է առաջացնում՝ սկսած տնտեսական աճի և զբաղվածության ցուցանիշներից մինչև աղքատության կրճատումը, պետական պարտքի կառավարելիությունը, առողջապահական ապահովագրությունն ու կենսաթոշակները։
Կառավարության հնգամյա ծրագրին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: