Դերասան Սամվել Թադևոսյանը՝ Dior-ի ձմեռային հավաքածուի գովազդային արշավում

Դերասան Սամվել Թադևոսյանը նկարահանվել է Dior Men-ի նոր գովազդային արշավում՝ դառնալով ֆրանսիական նորաձևության տան տղամարդկանց 2026 թվականի ձմեռային կարի հավաքածուի դեմքերից մեկը։

Թադևոսյանը մասնակցել է «Ճշգրտության ուսումնասիրություն» խորագրով արշավին, որի առանցքում տղամարդկանց դասական հագուստի ժամանակակից մեկնաբանությունն է։ Հատուկ ուշադրություն է դարձվում ճշգրիտ կարին, մաքուր գծերին և մանրուքների մշակմանը։

Արշավում ներկայացված է Dior-ի տղամարդկանց կարի նոր մոտեցումը։ Թադևոսյանը լուսանկարվել է նոր հավաքածուի հագուստով, իսկ կադրերում շեշտադրված են հագուստի ուրվագծերը, գործվածքները, օձիքները, փողկապներն ու կաշվե աքսեսուարները, որոնք ձևավորում են նոր սեզոնի գեղագիտությունը։

Թադևոսյանը լայն ճանաչում է ստացել հատկապես «Կյանք ու կռիվ» ֆիլմից, որտեղ մարմնավորել է գլխավոր դերերից մեկը։ Դերասանը նկարահանվել է նաև մի շարք այլ ֆիլմերում և նախագծերում՝ միաժամանակ հանդես գալով որպես մոդել։ 

Leave a Comment