«Ջութակը թագուհին է». Անի Աղաբեկյանը՝ Ֆրանկֆուրտի կամերային ֆիլհարմոնիայի ղեկավարման և նոր նախագծերի մասին

Գերմանիայի բեմերում հայկական դասական երաժշտության հնչողությունն այսուհետև ավելի ընդգրկուն է լինելու։ Ջութակահարուհի Անի Աղաբեկյանը, որ տարիներ շարունակ ակտիվ համերգային գործունեություն է ծավալում Եվրոպայում, ստանձնել է Ֆրանկֆուրտի կամերային ֆիլհարմոնիայի գործադիր տնօրենի պաշտոնը։

Նոր պատասխանատվությունը, սակայն, չի ստվերելու նրա բեմական կյանքը. ջութակահարուհին շարունակելու է համերգաշարերը, իսկ առաջիկա ծրագրերում արդեն իսկ հատուկ տեղ է հատկացված հայկական երաժշտությանն ու միջազգային նոր համագործակցություններին

Leave a Comment