Արևմուտքը շանտաժի քաղաքականություն է վարում Հայաստանի նկատմամբ, և դա լիովին բխում է Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու նրա անազնիվ խաղերի տրամաբանությունից: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում։
«Մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ հայկական ղեկավարությանը պարզապես շանտաժի են ենթարկում: Դա լիովին բխում է Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու արևմտյան մայրաքաղաքների անազնիվ խաղերի տրամաբանությունից», – գործակալությանը հայտնել են դիվանագիտական գերատեսչությունում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԳՆ-ից նշել են, որ Երևանի այն փաստարկները, թե երկաթուղիների կառավարման վերաբերյալ Ռուսաստանի կոնցեսիան իբր խոչընդոտում է լոգիստիկ նախաձեռնություններին մասնակցելուն, չհամապատասխանում են իրականությանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: