Իրանը հանրապետության դեմ ԱՄՆ տնտեսական պատերազմին ցանկացած պետության մասնակցությունն ու աջակցությունը կդիտարկի որպես ագրեսիայի ուղղակի ակտ. հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային։
«Իրանը իրանցի ժողովրդի դեմ ԱՄՆ տնտեսական պատերազմին ցանկացած երկրի մասնակցությունն ու աջակցությունը կդիտարկի որպես ռազմական գործողություն»,- գրել է նա X-ի իր էջում։
Ռեզային նախազգուշացրել է խիստ պատասխան միջոցների մասին՝ տնտեսական ճնշման շարունակման դեպքում։
«Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում ոչ մի կաթիլ նավթ չի արտահանվի ոչ Հորմուզի նեղուցից, ոչ էլ Պարսից ծոցի ողջ տարածաշրջանից»,- ընդգծել է նա։
