Օգոստոսի 27-29-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայանալու է գեղասահքի պատանեկան Գրան Պրի մրցաշարի 2-րդ փուլը։
Հայաստանը մրցաշարում կներկայացնեն գեղասահորդներ Իզաբելա Եսայանը, Ալբերտ Ղարիբյանը, Քրիստինա Դոբրոսերդովա- Յարոսլավ Նեչաև պարային զույգը, հայտնում է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան։
Գրան Պրիի սերիաները բաղկացած են 7 մրցաշարերից, որոնք կայանալու են մինչև դեկտեմբեր։ Դրանցում մասնակցում են մոտ 50 երկրի ավելի քան 300 մարզիկներ։ Եզրափակիչն ընդունելու է Չինաստանը։