Արևմուտքը խրախուսում է Հայաստանի տրանսպորտային կախվածության նվազեցումը Ռուսաստանից. ՌԴ ԱԳՆ

26 Օգոստոսի, 2026

Արևմուտքի երկրները շանտաժի են ենթարկում Հայաստանի ղեկավարությանը «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵ) կոնցեսիայի հարցում՝ պահանջելով վերացնել «ռուսական գործոնը»՝ ենթադրյալ բազմամիլիոն դոլարանոց ներդրումների դիմաց։ Այս մասին ТАСС-ին հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու հարց չի բարձրացվել, մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ Հայաստանի ղեկավարությանը պարզապես շանտաժի են ենթարկում։ Պահանջում են վերացնել «ռուսական գործոնը» տրանսպորտային ոլորտում, իսկ դրա դիմաց խոստանում են բազմամիլիոնանոց ներդրումներ և ներգրավում այն նախագծերում, որոնց տնտեսական նպատակահարմարությունը խիստ կասկածելի է։ Սա լիովին համապատասխանում է Արևմուտքի մայրաքաղաքների անբարեխիղճ խաղերի տրամաբանությանը՝ Ռուսաստանին Հարավային Կովկասի տարածաշրջանից դուրս մղելու նպատակով»,- նշել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Երևանը դիվանագիտական խողովակներով կապվել է Մոսկվայի հետ ՀԿԵ-ի կոնցեսիայի հարցով։

Leave a Comment