Զինծառայողների վրաերթի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել

Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած զինծառայողներին վրաերթի ենթարկելու գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս մեկ անձի նկատմամբ՝ իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը հոդվածով:

Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնում է, որ նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու նպատակով:

Օգոստոսի 19-ին «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել մի քանի զինծառայողների․ որոնցից մեկը՝ Սուրեն Մամբրեի Վարդանյանը մահացել է:

Այս գործով հանրային քրեական հետապնդում էր հարուցվել նաև տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ, նա կալանավորվել է:

Leave a Comment