Կրեմլը հույս ունի, որ Հայաստանում քաղաքական գործընթացները կընթանան օրենքին համապատասխան․ Պեսկով

Հույս ունենք, որ ՀՀ-ում ներքաղաքական բոլոր գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան, և բոլոր մասնակիցների իրավունքները կպահպանվեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ես չէի ցանկանա այս պահին մեկնաբանել ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունները։ Այնտեղ բավական բարդ գործընթացներ են ընթանում։ Կարելի է միայն հույս հայտնել, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում, կիրականացվի օրենքի խիստ համապատասխանությամբ, և հանրապետությունում քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքները կպահպանվեն», — լրագրողներին ասել է Պեսկովը։

Leave a Comment