Քննարկվել է Հայաստան–Իրան պետական սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման քննարկվել է ենթակառուցվածքային ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։

Անդրադարձ է կատարվել Հայաստան–Իրան պետական սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը։

Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Leave a Comment