Սավինյոն 99 միլիոնով «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվեց «Տոտենհեմ»

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի հարձակվող Սավինյոն տեղափոխվել է Լոնդոնի «Տոտենհեմ», հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
22-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2031 թվականի ամառ և ունի ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն: Բրիտանական մամուլի համաձայն՝ տրանսֆերի արժեքը կազմել է 99 միլիոն եվրո։ Մանչեսթերցիների կազմում բրազիլացին մասնակցել է 84 հանդիպման, դարձել է 7 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ: Բրազիլիայի հավաքականի կազմում հարձակվողն անցկացրել է 13 խաղ ու խփել 1 գոլ։

Leave a Comment