ՀՀ ՊՆ ղեկավարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է պաշտպանական համագործակցության արդյունքները – Նորություններ 26.08.2026

Օգոստոսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում ծավալած սերտ համագործակցության համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում։ 

Նախարար Պապիկյանն ընդգծել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության շրջանակում արձանագրված ձեռքբերումները, մասնավորապես՝ ռազմատեխնիկական գործակցության, ռազմական կրթության և վերապատրաստման, տարբեր ուղղություններով փորձի փոխանակման, համատեղ վարժանքների և այլ ասպարեզներում։

 

Leave a Comment